Արտենի պտղատու այգի

Նախագծի Մանրամասներ

ՆԱԽԱԳԾԻ ԾԱՎԱԼ
200,000 ԱՄՆ Դոլար
ՈԼՈՐՏ
Գյուղատնտեսություն
ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
2
ՆԱԽԱԳԾԻ ՏԵՍԱԿԸ
Ներդրման խորհրդատվություն

Նկարագրություն

Հայաստանը առաջարկում է պարարտ հող, մաքուր ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ` անկրկնելի համի և բարձրորակ բերք ստանալու համար: Նման արտադրատեսակները օժտված են արտահանման ուղղված բարձր ներուժով` հաշվի առնելով հայկական սննդի արտադրատեսակների և ըմպելիքների ապրանքանիշերի լայն ճանաչումը, հատկապես ԱՊՀ երկրներում: 2020 թվականի հունիսին «Ռիվիերա Կապիտալ» ՓԲԸ-ն հանդես եկավ որպես Արագածոտնի մարզում 9 հեկտար ծիրանի, սալորի և խնձորի պտղատու այգու ձեռք բերման խորհրդատու: Պտղի այգու կառավարումն արտահանձնվում է «Էվերգրին Ագրո Ասեթ Մենեջմենթ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսանում է գյուղատնտեսական ակտիվների կառավարման ոլորտում մասնագիտացած ընկերություն: Մոտ 200,000 ԱՄՆ դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումը, որը զուգորդվում է «Ռիվիերա Կապիտալ» ՓԲԸ- ի մոնիտորինգի և «Էվերգրին» ՍՊԸ-ի մասնագիտական փորձի և գործառնությունների կառավարման հետ, բիզնեսին թույլ կտա առաջիկա մի քանի տարիների ընթացքում ավելացնել այգիների բերքատվությունն ու եկամտաբերությունը: