Գոլդեն Բեյքրի ՍՊԸ

Նախագծի Մանրամասներ

Նախագծի ծավալ
225,000 ԱՄՆ դոլար
Ոլորտ
Սնունդ
Ստեղծված աշխատատեղեր
10
Նախագծի տեսակը
Ներդրման կառավարում

Նկարագրություն

  

2011 թվականին սկիզբ առած սիրիական կոնֆլիկտը պատճառ հանդիսացավ մեծ քանակի սիրիահայերի Հայաստան ներհոսքին։ Հաշվի առնելով նաև վերջին շրջանում լիբանանահայերի ներգաղթի աճի տեմպերը դեպի Հայաստան՝ ակնհայտ է դառնում, որ նախորդ 5-6 տարիների ընթացքում մերձավոր արևելքի խոհանոցի պահանջարկը կտրուկ աճել է՝ այդ թվում նաև արաբական պիտա հացի հանդեպ պահանջարկը։ Հայաստանի մայրաքաղաք Երևանում նորաբաց բազմաթիվ սիրիական և լիբանանյան ռեստորաններն ի հավելումն տեղական շուկայում առկա պահանջարկին ավելի են բարձրացնում պիտա հացի պահանջարկը։

Իրականացնելով շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ մենք հայտնաբերեցինք, որ շուկայում առկա է որակյալ արաբական պիտա հացի առաջարկի մեծ բաց։ Հիմք ընդունելով առաջարկի բացակայությունը՝ Ռիվիերա Կապիտալ ընկերությունը հիմնադրեց Գոլդեն Բեյքրի ՍՊԸ ընկերությունն՝ օգտագործելով 225,000 ԱՄՆ դոլարի ուղղակի արտերկրյա ներդրում։ Արտադրամասն իր գործունեությունը սկսել է 2019 թվականի փետրվար ամսին և արագորեն գրավել է մեծածախ և ռեստորանային շուկայի մի կարևոր մաս։

Գոլդեն Բեյքրին շուկային առաջարկում է հարազատ, համեղ և թարմ արաբական պիտա հաց, ինչպես նաև թեփով հաց։

Գոլդեն Բեյքրի Ընկերության հիմնադրման շրջանակներում Ռիվիերա Կապիտալ Ընկերության ֆունկցիան կայանում է հետևյալում;  

  • բիզնեսի պլանավորում
  • ներդրողի որոնում և կապիտալի հավաքագրում
  • ընկերության հիմնադրումի և գործունեության վերահսկում, ներառյալ ընկերության ղեկավար կազմի ընտրություն
  • կառավարում և ընկերության գործունեության վերահսկում ըստ բիզնես պլանի սահմանած վաճառքի ծավալների և եկամտաբերության սահմանված նպատակակետերի
  • հաշվապահական և ֆինանսական գործընթացների վերահսկում
  • ընկերության ֆինանսական և գործունեության արդյունքների վերաբերյալ ներդրողին պարբերական հաշվետվությունների տրամադրում