«Ծիրանուտ» ՓԲԸ

Նախագծի Մանրամասներ

ՆԱԽԱԳԾԻ ԾԱՎԱԼ
900,000 ԱՄՆ Դոլար
ՈԼՈՐՏ
Գյուղատնտեսություն
ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
3
ՆԱԽԱԳԾԻ ՏԵՍԱԿԸ
Ներդրման Կառավարում

Նկարագրություն

Հայաստանը առաջարկում է չափազանց պարարտ հող, մաքուր ջուր և բարենպաստ կլիմա գերազանց համի և բարձր որակի մշակաբույսեր արտադրելու համար: Նման արտադրատեսակները ուժեղ արտահանման ներուժ ունեն, ինչի շնորհիվ Հայաստանում արտադրված սննդի և ըմպելիքների բրենդը դրական ճանաչում ունի, հատկապես ԱՊՀ երկրներում: 2020 թվականի հունվարին «Ռիվիերա Կապիտալ» ՓԲԸ-ն հանդես եկավ որպես «Ծիրանուտ» ՓԲԸ-ի ձեռք բերման խորհրդատու, որը տնօրինում է գյուղատնտեսական ակտիվներ, մասնավորապես Արագածավան գյուղի մոտակայքում գտնվող 80 հա ծիրանի այգին: Ծիրանի այգու  կառավարուման համար  Ընկերությունը վարձել է  «ԷՎԸՐԳՐԻՆ» Ագրո Ասետ Մենեջմենտ ՍՊԸ-ին, որը մասնագիտացած է Հայաստանում գյուղատնտեսական ակտիվների կառավարման մեջ: Ընկերությունում աշխատելու են ըստ հաստիքի 3 անձ, իսկ հետագայում  ընկերությունը մեծ թվով սեզոնային աշխատողներ է ներգրավելու օժանդակության և բերքը հավաքելու համար: Ավելի քան 900,000 ԱՄՆ դոլարի արտերկրյա ուղղակի ներդրումները, զուգորդված Ռիվիերա Կապիտալի ներդրումների կառավարման մոտեցման և «ԷՎԸՐԳՐԻՆ» ՍՊԸ-ի տեխնիկական փորձաքննության և գործառնությունների կառավարման հետ թույլ կտան բիզնեսին առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարձրացնել մրգատու այգիների բերքատվությունն ու եկամտաբերությունը: