Հայաստանի Ներդրումային Թեզ

Ռիվիերա Կապիտալի Ներդրումային Թեզը Հայաստանի Վերաբերյալ

Հայաստանը պատրաստակամ է տնտեսական զգալի աճի, և վաղ ներդրողները, ովքեր ներկայումս ներդրումային գերակայություն ունեն գերազանցում են:

Շարժիչ ուժեր

Բարձր ներուժ ունեցող զարգացող երկիր

  • Հայաստանն ունի բազմաթիվ մրցակցային առավելություններԼավզարգացածենթակառուցվածքներ, բարձրորակ աշխատուժ և խելամիտ գներ, եզակի բնական միջավայր, զբոսաշրջային հարուստ ակտիվներ, վերականգնողական էներգիայի զարգացմանն ուղղված հնարավորություններ
  • Այնուամենայնիվ, անկախացումից 25–ից ավել տարի անց, մինչև վերջերս շատ ձեռնարկությունների եկամտաբերությունը կախված էր ոչ ֆորմալ մենաշնորհներից և  հաճախ իրականացվում էր հարկերից խուսափելով: Արտադրողականության մակարդակը մնում է զգալիորեն ցածր, շատ ոլորտներ ներդրումների ենթակա չեն, և կառավարման ժամանակակից արդյունավետ տեխնիկան և որակի վերահսկման նորմերը բացակայում են:
  • Սա մեծ հնարավորություն է ստեղծում լավ ֆինանսավորվող, լավ կառավարվող և նորարարական ձեռնարկությունների համար ազատ շուկա մուտք գործելու, շուկայում ուժեղ դիրքեր հաստատելու և մի շարք պակաս զարգացած ոլորտներում հնարավորություններից օգտվելու համար:

Շուկայի մատչելիության հնարավորություններ

  • ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել տարածաշրջանային խոշոր շուկաներ՝ ընդհանուր 183 միլիոն մարդ՝ ավելի քան 4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով:
  • ԵՄ-ի և հարևան Վրաստանի հետ բարենպաստ առևտրային ռեժիմները և ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրային համաձայնագիր ունենալը Հայաստանին հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև
  • Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նաև օգտվել Իրանի և ԵՏՄ միջև տարանցիկ առևտրից՝ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի միջև լավ դիվանագիտական հարաբերությունները:
  • Հայաստանը կապող օղակ է Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագծում, որը միացնում է չինական առևտրական ուղին Եվրոպային։ ԱՄՆ-ն և Հայաստանը վերջերս ստորագրեցին առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր, որն արտացոլում էր երկրների միջև հաստատված բարենպաստ առևտրային հարաբերությունները:

Մակրո կայունություն և ուժեղ ֆինանսական համակարգ

  • Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը ցուցաբերում է ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր՝ միջինում 3%-4%, իսկ վերջին տարիներին հասնելով 7%-10%։
  • Հայաստանի ֆինանսական ոլորտը տարածաշրջանում առավել կայուն համակարգերից մեկն է, և ՀՀ Կենտրոնական բանկին հաջողվում է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը ուժեղ կարգավորիչ միջոցառումներով և վերահսկողությամբ:
  1. Կատալիզատորներ

Կառավարության բարեփոխումներ

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր հետ բերեց նաև երտասարդ և ժամանակակից մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներ, որոնցից ակնկալվում է ավելի կոշտ պայքար կոռուպցիայի և մենաշնորների դեմ, քաղաքական բարեփոխումների նոր ալիք, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողություններ։ Ակնկալվում է, որ դա կբացի նոր հնարավորություններ լավ կառավարվող տնտեսական խաղացողների համար, կնվազեցնի երկրի ընդհանուր ռիսկը և կխրախուսի նոր ներդրումները։

Սփյուռքի ներգրավվածության և հայրենադարձության միտումներ

  • 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր հայկական սփյուռքի հսկայական ներդրումային ներուժը չօգտագործվեց`կապված միջնորդ հաստատությունների բացակայության հետ, որոնք համապատասխանում են սփյուռքահայերի պահանջվող թափանցիկության և համապատասխանության ստանդարտներին: Ռիվիերա Կապիտալ ՓԲ ընկերությունը՝ հանդիսանալով նմանատիպ միջնորդ, կիսում է սփյուռքի ներկայացուցիչների մտահոգությունները և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել սփյուռքի ռեսուրսների ճիշտ ուղղորդման մեջ։
  • Կարեն Կարապետյանի տեխնոկրատական ​​կառավարությանկողմիցիրականացվածբարեփոխումներըարդենիսկմեծացրել էին ներդրողներիհետաքրքրությունըՀայաստանում, ներառյալսփյուռքահայերի շրջանում, իսկ կառավարությանվերջինփոփոխություններըևհամարձակբարեփոխումներիակնկալիքնէլավելի էրամրապնդում սփյուռքահայերի հետաքրքրությունը Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ:
  • Վերջերս հայրենադարձության նկատելի միտումները (Սիրիա, Լիբանան, Իրան, Ստամբուլ, Ռուսաստան) խթան են հանդիսանում անշարժ գույքի շուկայի զարգացման, ինչպես նաև նորանոր կապող օղակներ են ստեղծվում այլ ոլորտների և երկրների հետ, ինչպես նաև կատալիզացնում են առևտրային հարաբերություններն՝ ավելի մրցունակ դարձնելով  Հայաստանի տնտեսությունը:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների  հետաքրքրություն

  • Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց ի վեր, օտարերկրյա ներդրողները ավելի ու ավելի են դիտարկում Հայաստանն՝ որպես տարածաշրջանային հավանական կենտրոն: Հայաստանը ստորագրել է նաև GSP+ առևտրային ռեժիմ Եվրոմիության հետ և հանդիսանում է ԵՄ-Իրան առևտրային համաձայնագրի առանցքային շահառուն։ Հայաստանը ստորագրել է նաև նաև GSP առևտրային ռեժիմ հաստատող պայմանագիր ԱՄՆ-ի հետ։