Արժեքի վրա հիմնված ակտիվ ներդրումներ
- Ապավինել փորձառու և ուժեղ թիմերի վրա, որոնք միջոցներ են փնտրում ՝ հստակ սահմանված աճի թիրախները իրականացնելու համար
- Արժեքով պայմանավորված գործարքները կառուցվում են ֆոնդի և ընկերության կառավարման հաջողությունների համադրման համար
- ֆոնդի ղեկավարության զգալի ներգրավվածությունն ու աջակցությունը պորտֆելային ընկերությունների գործունեության կառավարման գործում
- Շարունակական և պրոֆեսիոնալ ֆինանսական և գործունեության վերահսկում` ռիսկերը կառավարելու համար
Ավելացված արժեք ստեղծելու հնարավորություն
- Ֆոնդը կարող է կապող օղակ հանդիսանալ փորձառու թիմի հետ համագործակցելու համար
- Երկարաժամկետ մոտեցում, որը զուգորդվում է գործառնական արժեքի ստեղծմամբ` տարածաշրջանային մրցունակ և արդյունավետ բիզնեսներ զարգացնելու համար
- Ֆոնդի կապերը օգտագործվելու են պորտֆելային ընկերությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձարացման, ինչպես նաև կապիտալի արդյունավետ բաշխման համար
Նախընտրելի ոլորտներ
- Մենք կենտրոնանում ենք այն ոլորտների վրա, որոնք ցուցաբերում են երկարաժամկետ աճի նախանշաններ և հնարավորություն արտացոլում նոր արտադրանքի ներդրման, կառավարման կատարելագործված մոտեցման և տեխնոլոգիայի ներդրման միջոցով:
- Արտահանման ուղղված ճյուղեր, որոնց աճի կանխատեսումները ավելի բարձր են քան ՀՆԱ սպասվելիք աճի տեմպեր
- Մրցունակ ընկերություններ, որոնք կարող են դառնալ տեղական շուկայի առաջատարներից և դուրս գան հարևան Վրաստանի Հանրապետության շուկա
- Ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներ՝ հյուրանոցային բիզնես, ռեստորաններ, սրճարաններ, սնունդ և խմիչքներ, գյուղատնտեսական, սննդի արտադրություն, անասնապահություն, կաթնամթերքի արտադրություն, ձկնաբուծություն, բնակելի և կոմերցիոն անշարժ գույք, ֆինանսական ոլորտ, վերականգնվող էներգիա
Թիրախային ընկերության պրոֆիլը
- Գործող ընկերություններ, որոնք լրացուցիչ կապիտալի կարիք ունեն կամ ցանկանում են վերակառուցել իրենց հաշվեկշիռը
- Դիտարկվում են նաև մեծ պոտենցիալ և արդյունավետ կառավարում ունեցող ընկերությունները
- Ներդրման կարիք ունեցող ընկերությունները պետք է ցուցադրեն հստակ մրցակցային առավելություն, ինչպես նաև ունենան թափանցիկ և թիմային աշխատանքը կարևորող ղեկավար կազմ
Գործարքի նկարագիր
- Թիրախային Բաժնետոմսերի տոկոս 20%-100%
- 7-10 գործարքներ, 500.000-2.000.000 ամերիկյան դոլար արժեքով
- Կապիտալի աճ և/կամ կապիտալի վերակազմավորում
- Ներդրումային ծրագրեր սեփական կապիտալի միջոցով, ինչպես նաև պարտքի և վարկերի տրամադրման տարբեր ֆինանսական գործիքների միջոցով
- Ամուր երաշխիքներ պայմանագրերի միջոցով, հետ գնման իրավունք և այլն
- Արդյունավետության բարձրացմանը խթանող գործողություններ՝ հիմնվելով ընկերության ղեկավար կազմի հետ պատշաճ աշխատանքների վրա