Թիմ

Ռիվիերա Կապիտալ Թիմ

Մեր Թիմը

Կարէն Մկրտիչեան

Կարէն Մկրտիչեան

Հիմնադիր և գործադիր տնօրեն

Կարէնն ունի մեծ աշխատանքային փորձ գործադիր կառավարման, ներդրումային կառավարման և ներդրումների ֆինանսավորման բնագավառում։ Մինչ Ռիվիերա Կապիտալ ընկերության 2017թ-ին հիմնադրումը Կարէնը աշխատում էր Հայաստանի Զարգացման հիմնադրամում որպես գործադիր տնօրեն։ Հայաստանի Զարգացման հիմնադրամը հանդիսանում է պետական ձեռնարկություն, որի նպատակն է ներգրավել հնարավոր ներդրողներին, խթանել արտահանումը և նպաստել երկրի զբոսաշրջության գրավչության աճին։ Մինչ Հայաստանի Զարգացման հիմնադրամի տնօրեն լինելը Կարէնը հանդիսանում էր Հայաստանի խոշոր կոմերցիոն բանկերից մեկի՝ Ինեկոբանկ ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն։ Հայաստան տեղափոխվելուց առաջ նա զբաղեցրել է Տորոնտոյի բորսայում գրանցված ինքնաթիռի շարժիչների մասեր արտադրող՝ General Donlee Canada Inc, ընկերության գործադիր տնօրենի ու նախագահի պաշտոնը, որտեղ նա ստանձնել է ընկերության աճի ռազմավարական ղեկավարումը, ինչպես նաև կազմակերպել է ընկերության վաճառքի գործընթացը։ Կարէնի ղեկավարմամբ ընկերությունը վաճառվել է Triumph Group Inc ընկերությանը 2013թ -ին 110 միլիոն ամերիկյան դոլարով, որը սեփականատերերին ապահովել է 31% տարեկան եկամտաբերություն: Կարէնը հանդիսացել է նաև ներդրումային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող Geosam Investments Limited ընկերության Տորոնտոյի գրասենյակի փոխտնօրեն, որտեղ ղեկավարում էր ակտիվների և մասնավոր կապիտալ ներդրումների հետ կապված գործընթացները։Նախկինում նա երեք տարի անցկացրել է BMO Capital Markets- ի M&A խմբում, Կանադական խոշոր ներդրումային բանկում, որտեղ նա ներգրավված է եղել M&A խորհրդատվական մանդատների լայն շրջանակում:

Ավարտել է Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի Ջոն Մոլսոնի անվան բիզնես դպրոցը, ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։ Կարէնը ստացել է նաև ինժեների բակալավրի աստիճան ՄակԳիլլ համալսարանի մեքենաշինության ֆակուլտետից։ Նա սահուն տիրապետում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին։ Ներկայումս բնակվում է Երևանում իր կնոջ և չորս երեխաների հետ։

 

Սևան Արթին

Սևան Արթին

Գործադիր Տնօրեն

Սևանն ունի աշխատանքային մեծ փորձ գործադիր կառավարման, այլընտրանքային ակտիվների կառավարման և ներդումների կառավարման բնագավառում։ Աշխատել է Միացյալ Թագավորությունում և Լյուքսեմբուրգում և ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ որպես առավել խոշոր հաճախորդների սպասարկման մասնավոր բանկային խորհրդատու։ Մինչ 2018 թվականը Սևանն աշխատում էր Լոնդոնի BNP Paribas մասնավոր բանկում, որտեղ ղեկավարում էր 600 միլիոն դոլարը գերազանցող ակտիվներ կառավարող Միջին Արևելքի գրասենյակը։ Նախկինում Սևանն աշխատում էր HSBC բանկում որպես հանրային կապերի կառավարիչ, որտեղ ներգրավված էր որպես ֆինանսների կառավարման խարհրդատու։

 

Սևանը հայրենադարձվել է Հայաստան 2019 թվականի հունվարին։ Նա հանդիսանում է Ռիվիերա Կապիտալ Ընկերության կառավարիչ տնօրեն, ինչպես նաև Երևանում գտնվող և  գյուղատնտեսական ակտիվների կառավարմամբ զբաղվող Էվերգրին ՍՊԸ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Սևանը հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների կողմից ֆինանսավորված և Երևանում հիմնադրված, Միջին Արևելքի հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Գոլդեն Բեյքրի ՍՊԸ–ի գործադիր տնօրեն:

Հրայր Պարսումեան, FRM

Հրայր Պարսումեան, FRM

Ավագ ֆինանսական վերլուծաբան

Հրայրն ունի հարուստ աշխատանքային փորձ ֆինանսական կառավարման, ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման բնագավառում։ Մինչ հայրենադրաձությունը և Ռիվիերա Կապիտալ ընկերության թիմին միանալը Հրայրն աշխատում էր որպես ավագ վարկային վերլուծաբան SLCB Լիբանան բանկի վարկային բաժնում և իրականացնում էր ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաև բազմամիլիոնանոց վարկային պորտֆելների վարկանիշի գնահատում։ 

Մինչ SLCB բանկին միանալը Հրայրն աշխատել է Իրաքում և Սաուդյան Արաբիայում գտնվող միջազգային ընկերություններում, զբաղեցնելով ֆինանսական և ադմինիստրատիվ պաշտոններ։

Նախկինում նա եղել է ավագ ռիսկերի վերլուծաբան CreditBank Lebanon- ում, վարելով բանկային պորտֆոլիոյի ռիսկերի կառավարման վերլուծություն և սթրեսային թեստեր, որպեսզի բանկը պահպանի իր ռիսկի հանդուրժողականության և հնարավորության սահմանները համահունչ մնալով կարգավորող գլոբալ պահանջներին:

Հրայրը հանդիսանում է Ռիսկի Մասնագետների Գլոբալ Ասոցիացիայի (GARP) կողմից հավաստագրված ֆինանսական ռիսկերի կառավարիչ, որը միջազգայնորեն ճանաչված է որպես ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետների շրջանում առաջնային սերտիֆիկատ:

Լիբանանի Saint Joseph համալսարանը ավարտելուց հետո, Հրայրը ստացել է Էկոնոմիկայի բնագավառի մագիստրոսի կոչում։ Նա սահուն խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն:

Արթուր Հակոբջանյան

Արթուր Հակոբջանյան

Ֆինանսական Վերլուծաբան

Արթուրն ունի զգալի աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության և հաշվապահության բնագավառում։ Մինչ 2018 թ.–ին Ռիվիերա Կապիտալ ՓԲԸ-ին միանալը, Արթուրն աշխատում էր որպես հաշվապահ և ֆինանսական վերլուծաբան Outsource to Armenia ընկերությունում, որտեղ նա պատասխանատու էր ֆինանսական հաշվետվությունների պատրաստության և վերահսկման համար։

Outsource to Armenia ընկերությունից առաջ Արթուրը երկար ժամանակ աշխատել է արժեթղթերի և վարկային պորտֆելների վերլուծությամբ և աուդիտով զբաղվող Deloitte Audit Analytics (նախկինում SCDM LLC) ընկերությունում որպես ֆիանանսական վերլուծաբան, ինչպես նաև մասնակցել է Գերմանիայի BundesBank–ին առընչվող վերլուծական նախագծերի բազմաթիվ աշխատանքներին։ Մինչ այդ Արթուրն աշխատել է Ինեկոբանկ ՓԲԸ-ում, որպես փոքր և միջին բիզնես վարկերի տրամադրման վարկային մասնագետ:

Ավարտելով Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամը և ստանալով բակալավրի կոչում՝ Արթուրը ստացել է նաև ինովացիոն կառավարման մագիստրոսի կոչում Հայաստանի պետական համալսարանում։